Narek-SargsyanAraratnews.am-ը գրում է.

Աֆրիկյանների շենքը չեն քանդում, ապամոնտաժում են: Այս մասին այսօր կառավարության շենքի առջև լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը:

«Բոլոր տարիների գլխավոր հատակագծերով հաստատված է, որ Տերյան փողոցը պետք է լայնանա: Շենքը պետք է ապամոնտաժվի և, պարտադիր, առաջիկայում կսկսվի «Հին Երևան» ծրագիրը, որտեղ ամբողջությամբ այդ շենքը կվերականգվի: Ես ասել եմ, որ ես ինքս ամբողջապես վերցնում եմ այդ պատասխանատվությունը, որ նույնությամբ և  շատ բարձր որակով  այդ ամեն  ինչը կարվի: Որևիցե մեկը ցանկություն չունի, որ այդ շենքը վնասվի, պարզապես այդ փողոցը  պետք է լայնանա»,-ասում է Սարգսյանը:

Նա նշում է, որ թե´ Հյուսիսային պողոտայի մասում, թե´ մինչև Զաքյան փողոց՝ Տերյանը վերջնականապես կբացվի:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել