Նույնիսկ եթե ապոկալիպսիս տեղի ունենա ու կյանքը Երկրի երեսից վերանա, այս կենդանիներին ոչինչ էլ չի պատահի:
5 Դժոխային որդ

Կարող է դիմակայել մահացու ճնշմանը, թթվածնի բացակայությանը, չափազանց բարձր ջերմաստիճանի:
Նեմատոդների դասին պատկանող այս տեսակը հայտնաբերվել է համեմատաբար վերջերս` 2011թ.-ին՝ Երկրի ընդերքի 3.5 կմ խորության վրա՝ նախորդ անգամ հայտնաբերված բազմաբջիջ օրգանիզմից 1,5 կմ ավելի խորության վրա: Այս որդերը իրենց կյանքն անց են կացնում ամբողջական մթության մեջ՝ 12.000 տարվա հնության ջուր խմելով ու սնվելով սովորական բակտերիաներով:
4 Հիմալայան ցատկող սարդեր

Կարող է դիմակայել ցածր ճնշմանը, սառնամանիքային ջերմաստիճանի:
Այս սարդերը միակ կենդանի օրգանիզմներն են, որոնք գոյատևում են այսպիսի պայմաններում` գտնվելով ծովի մակարդակից 6,7 կմ բարձրության վրա: Այն ընդունակ է երկար ժամանակ գոյատևել առանց սննդի, չափազանց սառը ջերաստիճանի պայմաններում ու մթնոլորտային ճնշման գրեթե բացակայության պայմաններում` սնվելով այն փոքրիկ միջատներով, որ այստեղ փչում են լեռնային բարձր քամիները:
3 Անմահ մեդուզա

Կարող է դիմակայել ծերացման պրոցեսին:
Այս մեդուզաները ընդունակ են անբարենպաստ պայմաններում փոխակերպվել իրենց նախնական` նոր ծնված փուլը, ինչը արդյունավետորեն այս օրգանիզմին անմահ է դարձնում: Կարծես թե սահմանափակումներ չկան, թե քանի անգամ կարող է այս օրգանիզմն իրականացնել ի փոխակերպումը: Այնուամենայնիվ, հասուն տարիքում սրանք չափազանց խոցելի են հիվանդությունների նկատմամբ ու ենթակա որս դառնալու:
2 Որդ Պոմպեյ

Կարող է դիմակայել էքստերամալ տաքության, ջերմաստիճանի փոփոխության:
Այս որդերին կարելի է հանդիպել օվկիանոսի հատակին` խորը ջրերի օդանցքներում, որտեղ ջերմաստիճանը կարող է հասնել մինչև 80°C-ի: Այնուամենայնիվ, նրանք իրենց գլուխները հանում են օդանցքներից՝ սնունդ որսալու համար, ինչը նշանակում է, որ դրանց մարմնի մի մասը ավելի ցածր (մասնավորապես 24°C) ջերմաստիճանի պայմաններում նույնպես գոյատևում է:
1 Տարտիգրադ

Կարող է դիմակայել` հիմնականում ամեն ինչին:
Մեկ միլիմետրի հասնող այս օրգանիզմը կարող է դիմակայել կյանքի համար ցանկացած անբարենպաստ պայմանի` բացարձակ զրոյից մինչև 150°C ջերմաստիճանի, 1200 անգամ բարձր մթնոլորտային ճնշման, ջրազրկման, մահացու ճառագայթման: Տատիգրադի դիմացկունության չափը ստուգելու համար 2007թ.-ին գիտնականները նույնիսկ այն բաց տիեզերք թողեցին. արդյունքում դրանցից շատերը անվնաս վերադարձվեցին Երկիր:



