Life.panorama.am-ը գրում է.
Ընթացիկ տարվա հուլիսի 1-ից ուժի մեջ կմտնի աշխատանքի վարձատրության նոր համակարգը: Այս մասին Ազգային ժողովում հայտարարեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը` փարատելով այն մտահոգությունները, թե աշխատավարձերի բարձրացում չի նախատեսվում: «2014 թ. հուլիսի 1-ից աշխատանքի վարձատրության նոր համակարգը սահմանող օրենքն ուժի մեջ կմտնի և բնական է, որ օրենքը գործելու է հուլիսի 1-ից: Այսօր մենք վերջին փոփոխությունները միասին ԱԺ-ում քննարկեցինք ու քվեարկեցինք»,- նշեց նախարարը:
Նրա խոսքով` կառավարությունը ներկայում շուրջ մեկ տասնյակ ենթաօրենսդրական ակտերի և նախագծերի մշակման աշխատանքներով է զբաղված, որոնք առաջիկայում` մինչ հուլիսի 1-ը, կներկայացվեն կառավարության քննարկմանը, որպեսզի կառավարությունը հաստատի դրանք, որոնք պետք է ապահովեն օրենքի ամբողջական կիրարկումը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://life.panorama.am/hy/news/2014/06/11/ashkhatavardzeri-miasnakan-hamakarg/171662
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



