Tert.am-ը գրում է.
«Կարմիր գծերի», փողոցներում տեղադրված արագաչափերի ու տեսանկարահանող սարքերի հետ կապված խնդիրները Կառավարության ամենօրյա ուշադրության կենտրոնում են: Այս մասին Ազգային ժողովի նիստում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամին ասաց ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը՝ պատասխանելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Տիգրան Ուրիխանյանի հարցին, թե արդյո՞ք հնարավոր չէ կարմիր գծերից ազատել գոնե այն տարածքները, որտեղ նախկինում տեղադրված էին կայանումն արգելող նշաններ՝ որպես մեկ քայլ ընդառաջ հասարակությանը:
«Առանց չափազանցելու՝ հարցը ամենօրյա ուշադրության կենտրոնում է: Անգամ երեկ վարչապետի մոտ այս խնդիրներով քննարկում է եղել, որը ավելի համապարփակ բնույթ է կրել, որովհետև մենք քննարկել ենք ո´չ միայն կարմիր գծերին առնչվող հարցեր, այլ նաև՝ արագաչափերի ու տեսանկարահանող սարքերի: Կառավարության գործունեության ծրագրում կա դրանց մասին անդրադարձ, կան հստակ հանձնարարություններ վարչապետի կողմից: Առաջիկայում համապատասխան օրենսդրական փաթեթ կքննարկվի, որոնք վերաբերում են այս խնդիրներին»,-ասաց նա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



