Սենատոր Բենեթ. Որ էլ երբեք Հայոց ցեղասպանության նման  ողբերգություն  տեղի չունենաPanorama.am-ը գրում է.

Սենատորներ Կարլ Լևինը և Մայքլ Բենեթը Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձև են հեղինակել: Այս մասին տեղեկացնում է Ամերիկայի Հայկական Համագումարը: 

«Որպես Միչիգանի բնակիչ, ես հպարտ եմ, որ սենատոր Լևինը շարունակում է պայքարել իր հայ-ամերիկյան բարեկամության համար: Շնորհակալություն, սենատոր Լևին, Ձեր ձայնը անձայներին տրամադրելու համար: 1.5 միլիոն հայեր սպանվել են օսմանյան թուրքերի կողմից»,-նշել է համագումարի կողմից կազմակերպված Թերջենյան-Թոմաս ամառային ծրագրի մասնակցող ուսանողուհի Անի Ստամբուլյանը:

«Մենք ցեղասպանության հարցում հայ ժողովրդի կողքին ենք: Մարդկային կյանքերի աղետալի կորուստները, համակարգված սպանությունները և անմեղ քաղաքացիների տեղահանումներն աղետալի էին: Մենք վերահստատում ենք մեր հանձնառությունը՝ ապահովել, որ այս ողբերգությունն երբեք տեղի չունենա»,-նշել է սետանոր Բենեթը:

Նշենք, որ ՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը քառորդի դարի ընթացքում առաջին անգամ Հայոց ցեղասպանության մասին բանաձև է ընդունել՝ կոչ անելով սենատին՝ հիշատակել այս հանցագործությունը և նախագահին՝ ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությամբ աջակցել դեռևս չպատժված ցեղասպանության փաստի հաստատմանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել