ArmnewsTV.am-ը գրում է.
Վերին Լարսի սահմանային անցակետը դեռ փակ է, աշխատանքները շուրջօրյա են ընթանում, բայց էական փոփոխություն չկա: Սահմանի փակ լինելու պատճառով շատ հայ վարորդներ մնացել են Ռուսաստանում: Դոնի Ռոստովի հյուպատոսության խորհրդատու Արման Աղաջանյանի ձեռքին Վերին Լարսի փակ լինելու մասին տեղեկանքի նմուշներ են: Հյուսիսային Օսեթիայի Արտակարգ իրավիճակների նախարարությանն են խնդրել տրամադրել հայ վարորդներին, որ Ռուսաստանի օրինապահ մարմինների հետ խնդիրներ չունենան:
Վերին Լարս-Կազբեկ անցակետի փակման պատճառով հիմա սահմանին մնացած ուղևորները շատ չեն: Մայիսի 17-ի անցակետի փակումից հետո հայ ուղևորներին, Արման Աղաջանյանի խոսքով, օգնել են Վլադիկավկազի հայ բնակիչները: Նրանք նյութապես օգնել են հայերին ու տարրական կենսապայմաններ ապահովել հայրենակիցների համար:
Վրացական իշխանությունները վստահեցնում են, որ ինտենսիվ աշխատանքներ են տարվում ճանապարհի մաքրման համար: Մայիսի 10-ին Վրաստան է մեկնել ինժեներների ու երկրաբանների ռուսական խումբ, տեղում իրավիճակին ծանոթանալու ու օգնություն ցուցաբերելու համար:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ



