Սև հովանոցների ֆլեշ մոբի գաղտնիքը բացահայտված էArmnewsTV.am-ը գրում է.

Օրվա տարբեր ժամերի, անցորդների զարմացած ու երբեմն նույնիսկ վախեցած հայացքների ներքո, երիտասարդները սև հովանոցներով ֆլեշ մոբեր են կազմակերպում, բայց թե ինչ է դա նշանակում, քար լռությամբ են պատասխանում:

23 օր ու մի քանի ժամ հետո միայն հայտնի կլինի, թե իրականում մի խումբ երիտասարդներ ինչ խենթ գաղափար են իրականացում: Իսկ մինչև դա միայն ճկուն ու հետևողական միտք ունեցողները կկարողանան մոզայիկայի հատվածները միավորել ու որոշ եզրակացության գալ: Առաջին հուշումն արդեն կա: Հովանոցավոր երիտասարդները հատուկ ծրարներ են բաժանել քաղաքացիներին, որտեղ առաջին ձեռքից են հայտնում` հուլիսի 3-ին բալետային ներկայացում է լինելու` Հայաստանում չտեսնված ու չլսված ոճով: Մյուս մանրամասները 7 կողպեքների հետևում են պահվում:

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել