1in.am-ը գրում է.
Իրաքում գրոհայինները վերահսկողություն են սահմանել Սալահ Ալ-Դին նահանգի հյուսիսային մասի վրա: Այս մասին հայտնում է Al-Hadath հեռուստաալիքը: Նրանց վերահսկողության տակ է անցել գործարան և էլեկտրակայան:
Երեքշաբթի ահաբեկիչները զավթել էին Քիրկուկ քաղաքից հարավ և արևմուտք ընկած մի շարք շրջաններ, ինչպես նաև Իրաքի հյուսիսային Մոսուլ քաղաքը: Զինվորականները ստիպված են եղել թողնել քաղաքը, բնակիչները հապճեպորեն լքում են այն:
Գրոհայինների իշխանության տակ են անցել նաև ռազմաբազա, օդանավակայան ու բանտ, որտեղից ազատ են արձակել ավելի քան 2000 բանտարկյալի: Արդյունքում գրոհայինների վերահսկողության տակ է անցել ողջ Նայնավա նահանգը: Իսլամիստների գործողություններին ի պատասխան՝ կառավարությունը խորհրդարանից պահանջել է արտակարգ դրության ռեժիմ սահմանել ողջ երկրում: