ArmnewsTV.am-ը գրում է.
Համերգ` առանց ծխի եւ պատառոտված ջինսերի: Այսպես բնորոշեց իր հոբելյանական երեկոն Վախթանգ Կիկաբիձեն: Սովորաբար նման առիթներով լինում է հարմար մեկը, ով ներկայացնում է հոբելյարին, պատմում նրա կյանքն ու թվարկում ստացած շքանշաններն ու մեդալները, նկատում է Կիկաբիձեն, այսօր այդ մարդը նույնպես ինքն է:
Անմիջական ու անկեղծ այս խոսակցությամբ էլ սկսվում է համերգը: Վրացի բարեկամին շնորհավորելու են եկել նաեւ Առաջին տիկին Ռիտա Սարգսյանն ու Քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Առաջինը հնչում է «Ես չեմ շտապեցնում կյանքը» երգը: Ինչպես կարող է կյանքը շտապեցնել մեկը, ով աշխարհով մեկ կանչում է` իմ հարստությունն իմ տարիներն են:
«Ինչ-որ տեղ, հեռվում» երգը նույնպես այդ գիշերվա ծնունդ է: Երազանք մի վայրի մասին, որտեղ ձգտում են լինել ամենքը: Այնտեղ, որտեղ չկան օտարներ, միայն ընկերներ են ու սեր: Հենց այս երգով էլ, ինչպես ասում են, հունի մեջ է մտնում երեկոն: Ոգեւորվում է նաեւ հանդիսատեսը: Անկախ տարիքից` Կիկաբիձեն իր տարերքի մեջ է` միայն իրեն հատուկ շարմով ու հանդարտությամբ:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ