ArmnewsTV.am-ը գրում է.
Մայիսի 13-ից կալանքի տակ գտնվող երեք անչափահասները ազատ արձակվեցին դատարանի դահլիճից: Վերաքննիչը նրանց դատավճիռը փոխարինեց պայմանական ազատազրկմամբ: Տղաների նկատմամբ սահմանվել է փորձաշրջան` 1 տարի ժամկետով:
Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց անչափահասների պաշտպան Ալիկ Սարգսյանի բողոքը, որով նա պահանջում էր բեկանել Առաջին ատյանի դատարանի վճիռը եւ տղաներին անմեղ ճանաչել: Դատարանից դուրս տղաները խոստովանում են, որ մեկ ամսում հասկացել են ազատության գինը:
Տղաների փաստաբան Ալիկ Ստեփանյանը Վերաքննիչ քրեական դատարանի որոշումը պատրաստվում է բողոքարկել Վճռաբեկ դատարանում: Նա պահանջելու է արդարացնել անչափահասներին: Սեպտեմբերի 26-ին Վարդենիկի ավագ դպրոցում ֆիզկուլտուրայի ուսուցիչ Սեւակ Բադալյանի եւ 12-րդ դասարանցիների միջեւ ծեծկռտուքի պատճառով մայիսի 13-ին Գեղարքունիքի մարզի Ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ, 3 աշակերտները մեղավոր ճանաչվեցին հասարակական կարգը կոպիտ խախտելու եւ ուսուցչին ծեծի ենթարկելու համար: Մեսրոպ Գրիգորյանը դատապատվեց 1 տարվա, իսկ Արկադի Պողոսյանը և Աբրահամ Շահինյանը` 6 ամսվա ազատազրկման:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ



