Armsport.am-ը գրում է.

Այսօր տեղի է ունենում Ստավանգերի գերմրցաշարի 6-րդ տուրը: Հայաստանի շախմատի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով մրցում էր հոլանդացի երիտասարդ գրոսմայստեր Անիշ Գիրիի հետ: Պարտիան խաղաղ ելքով ավարտվեց 48-րդ քայլում:

 Այսօր մրցում են հետեւյալ զույգերը, տուրի ավարտից հետո կներկայացնենք բոլոր արդյուքները, մրցաշարաին աղյուսակը եւ հաջորդ տուրի զույգերին:

Արոնյան – Գիրի՝ ½:½  

Կարյակին – Կարլսեն՝ ½:½

Գրիշչուկ – Սվիդլեր՝ ½:½

Տոպալով – Կրամնիկ

Ագդեստեյն – Կարուանա:


Արոնյանը վաստակեց 2.5, իսկ Գիրին՝ 3 միավոր: Տուրի մեկնարկից առաջ առաջատարը Վլադիմիր Կրամնիկն է՝ 3.5 միավորով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել