Panorama.am-ը գրում է.
Եվրամիությունն առաջարկում է Իսրայելին և ապագա Պաղեստին պետությանը «արտոնյալ գերծընկերություն»՝ միմյանց միջև հակամարտության կարգավորման դեպքում, որը կարող է արմատապես փոխել նրանց ապագան: Այս մասին «Ռիա Նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ, հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն:
«Մերձավոր Արևելքում համընդհանուր խաղաղությունը Եվրամիության և վերջին 30 տարիների ընթացքում մեր արտաքին քաղաքականության առանցքային նպատակն է: Քաղաքական և տնտեսական միջոցներով մենք նպաստում ենք «երկու ժողովուրդների համար երկու պետություն» սկզբունքի կյանքի կոչվելուն: Վերջերս մենք Իսրայելի և ապագա Պաղեստին պետության համար հատուկ արտոնյալ գործընկերության առաջարկությամբ ենք հանդես եկել, եթե խաղաղ բանակցությունները հաջողությամբ ավարտվեն»,- նշել է Բարոզուն:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



