Tert.am-ը գրում է.

Եթե ընդդիմադիր ու ոչ իշխանական չորս ուժերի` առաջիկայում ներկայացվելիք 12 կետից կազմված ծրագրում լինեն առողջ ու կառուցողական առաջարկներ, ապա իշխանությունը դրանց ականջալուր կլինի: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանի Հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: 

«Քանի դեռ չեն հրապարակվել այդ կետերը, որևէ կարծիք արտահայտել չենք կարող: Իսկ երբ ընդդիմադիր և ոչ իշխանական մեր գործընկերները ներկայացնեն իրենց կետերը և եթե դրանց մեջ լինեն առողջ ու կառուցողական առաջարկներ, ապա մենք ուշադրությամբ կծանոթանանք դրանց ու մեր հետևությունները գուցե անենք: Հանրապետականը մշտապես ականջալուր է ցանկացած առողջ և կառուցողական առաջարկի: Իսկ թե դրանք կլինեն առողջ ու կառուցողական, թե անառողջ ու ոչ կառուցողական, կերևա իրենց հրապարակելուց հետո»,-ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել