Ողբերգական ավտովթար Կոտայքի մարզում. կրտսեր եղբայրը տեղում մահացել է, մեծը հիվանդանոցում էShamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ հունիսի 9-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 06:00-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարաման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Չարենցավան-Արզական ավտոճանապարհին ավտովթար է տեղի ունեցել, և մեքենայում կա մահացած քաղաքացի: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատարի տեղակալ Երվանդ Ալեքսանյանի, դասակի հրամանատար Կարեն Ներսիսյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն ժամանել է նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Չարենցավանի թիվ 47 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Տեղում աշխատում է նաև ոստիկանության Չարենցավանի բաժնի օպերատիվ խումբը՝ Չարենցավանի ոստիկանապետ Սամվել Տոնոյանի գլխավորությամբ: Դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի Չարենցավանի քննչական բաժանմունքի քննիչ Արմեն Իսկանդարյանը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել