Ընդիմադիր ուժերը խոսում են փոփոխություններից, բայց մինչ այժմ կառավարվում են հին «փթթած դեմքերի» կողմից: Չեմ կարողանում պատկերացնել, թե ինչպես կարող ես փոփոխություն պահանջել, երբ ինքդ դասվում ես հին թալանչիների շարքին: Չեմ պատկերացնում, թե ինչ փոփոխություններ եք ուզում, երբ ժամանակին այնպես փոփոխեցիք, որ մի ամբողջ ազգ «վարի գնաց»: Փոփոխություն պահանջելուց առաջ` սկսեք Ձեզանից, սա ամենակարևոր սկզբունքն է: Ինչպես նաև արդեն ժամանակն է եկել, որ Ձեր տեղերը զիջեք երիտասարդներին, որ մի փոքր թարմություն զգանք քաղաքական դաշտում, թե չէ հոգնել ենք նույն դեմքերից, ովքեր «դեպք են դարձել մեր գլխին»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել