Tert.am-ը գրում է.
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, հունիսի 6-ին տեղի է ունեցել Մայր Աթոռում պաշտոնավարող եպիսկոպոսների և hայաստանյան թեմերի առաջնորդների հերթական ժողովը:
Այս մասին հայտնում են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Տեղեկատվական համակարգից։
Ժողովի սկզբում Ամենայն Հայոց Հայրապետն իր օրհնությունն ու գնահատանքն է բերել ներկաներին: Իր խոսքում Նորին Սրբությունը կարևորել է ժողովի օրակարգում ընդգրկված հարցերի համակողմանի քննարկումը և բարի արդյունավորում է մաղթել ժողովականների աշխատանքներին:
Ժողովում քննարկվել են Եկեղեցու հոգևոր-կրթական, քարոզչական առաքելությանը վերաբերող կանոնական, ծիսական և սոցիալական բնույթի հարցեր:
Մայր Աթոռի հոգևոր-կրթական հաստատությունների գործունեության և 2014-2015 ուս. տարվա ընդունելության գործընթացի վերաբերյալ զեկույց է ներկայացրել Մայր Աթոռի հոգևոր-կրթական հաստատությունների վերատեսուչ, Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանը: Համաձայն Սրբազանի զեկուցման` Մայր Աթոռի հոգևոր-կրթական հաստատություններում ներկայումս ուսանում են 236 սաներ: Գևորգ Սրբազանը խոսել է հոգևորականության պատրաստության ծրագրերի, ճեմարանական ընդունելության կազմակերպման ընթացքում ծառացող դժվարությունների և դրանց հաղթահարման ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումների մասին: Այս առնչությամբ Վեհափառ Հայրապետի կողմից թելադրություն է արվել թեմակալ առաջնորդներին` համայնքներում հոգևոր հովիվների միջոցով քաջալերելու երիտասարդներին, որպեսզի դիմեն Հոգևոր ճեմարան: Հոգևոր-կրթական հաստատություններին հանձնարարվել է նաև լայն քարոզչություն իրականացնել հաստատությունների վերաբերյալ իրազեկվածությունը բարձրացնելու նպատակով:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ