15  Ամենաշոգ բնակելի վայրը` Դալոլ, Եթովպիա


Այստեղ միջին ջերմաստիճանը ըստ Ցելսիուսի 34,4 աստիճան է:

 14  Ամենախորը քարանձավը` Կրուբերա


Աշխարհի ամենախորը քարանձավը` Կրուբերան, գտնվում է Աբխազիայում, որի խորությունը 2000մ-ից ավելի է:

 13  Ամենաբարձր գագաթը` Էվերեստ


1950-ականներից ի վեր այս լեռը բարձրացել է գրեթե 3000 լեռնագնաց, իսկ դրա բարձրությունը ծովի մակարդակից բարձր է 8848մ:

 12  Ամենահեռավոր կղզին` Բուվե


Այս փոքրիկ անբնակ նորվեգական կղզին գտնվում է Ատլանտյան օվկիանոսի հարավային մասում ու Անտարկտիդայից գտնվում է 1609 կմ, իսկ Հարավային Աֆրիկայից՝ 2414 կմ հեռավորության վրա:

 11  Ամենահեռավոր մայրցամաքային կետը` Անտարկտիդայի անհասանելի բևեռ


Անհասանելի բևեռը յուրաքանչյուր օվկիանոսից մայրցամաքային ամենահեռավոր կետն է, որը գտնվում է Անտարկտիդայում, և, այո, այդտեղ հենց Լենինի արձանն է գտնվում:

 10   Ամենահարթ տարածքը՝ Սալար դե Ույունի, Բոլիվիա


10,582 քառակուսի կիլոմետր տարածք զբաղեցնող այս տարածքը աշխարհի ամենախոշոր աղի հարթավայրն է, որը ձևավորել է մի քանի չորացած լճերից:

 9  Ամենաբարձր նավարկելի լիճը` Տիտիկակա


Պերուի ու Բոլիվիայի սահմանին գտնվող այս լիճը, որը նաև ամենախոշորն է համարվում Հարավային Ամերիկայում, գտնվում է 3812մ բարձրության վրա:

 8  Ամենացածր ցամաքային կետը` Մեռյալ ծովի ափը


Ամենացածր ցամաքային կետ համարվող Մեռյալ ծովի ափը, որը գտնվում է Իսրայելի ու Հորդանանի սահմաններին ծովի մակարդակից 418 մետր ցածր է:

 7  Ամենաերկար լեռնաշղթան` Ադեր, Հարավային Ամերիկա


Լեռնաշղթան ձգվում է հարավամերիկյան 7 երկրներով, ու դրա երկարությունը կազմում է 7000 կմ է:

 6  Ամենաանձրևառատ վայրը` Չոկո, Կոլումբիա


Այս շրջանում տարեկան տեղումների քանակն անձրևների տեսքով 11.770 սմ է:

 5  Ամենաչոր վայրը` Անակամա անապատ, Չիլի


Այս վայր այնքան չոր է, որ 1903թ.-ի հոկտեմբերից 1918թ.-ի հունվար ոչ մի կաթիլ անձրև չի տեղացել: Ի դեպ, սա համարվում է պատմության մեջ գրանցված ամենաերկարատև անանձրև ժամանակահատվածը:

 4  Ամենացուրտ բնակեցված տարածքը` Օյմյակոն, Ռուսաստան


Տարվա մեջ 7 ամիս 0-ից ցածր ջերմաստիճան ունեցող այս բնակավայրում 400 մարդ է բնակվում: Այստեղ ջերմաստիճանը ըստ Ցելսիուսի կարող է հասնել մինչև -67:

 3  Ամենաքամոտ վայրը` Կառավարական ծովածոց, Անտարկտիկա


Այստեղ քամիների արագությունը կարող է անցնել մինչև 240կմ/ժ-ը, իսկ քամու տարեկան միջին ուժգնությունը 80կմ/ժ է:

 2  Աշխարհի ամենաբարձր ջրվեժը՝ Անխել


Ջրվեժի բարձրությունը 979մ է: Այն այնքան բարձր է, որ մինչև կհասնի գետնին, ջրի մի մասը գոլորշիանում է:

 1  Աշխարհի ամենամեծ քաղցրահամ լիճը` Վերին լիճ


82,7 հազար քառակուսի կիլոմետր տարածք ունեցող այս լիճը գտնվում է ԱՄՆ-ի ու Կանադայի միջև ընկած շրջանում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել