ԳԹԿ. Բողոքարկումները մոտ հինգ անգամ նվազել ենPanorama.am-ը գրում է.

«Կենսաբանություն», «Աշխարհագրություն», «Ընդհանուր պատմություն» առարկաներից միասնական քննության արդյունքները նախօրեին արդեն հրապարակվել են: Այս պահին ՀՀ կառավարության աշխատակազմի գնահատման և թեստավորման կենտրոնն արդեն ստացել է մոտ 200 դիմում-բողոք: Panorama.am-ի հետ զրույցում ասաց ԳԹԿ Արտաքին համագործակցության բաժնի պետ Արայիկ Իսպիրյանը: 

«Բողոքների մեծամասնությունն ավելի շատ խնդրանքներ են: Օրինակ՝ երեխան հիվանդ է եղել, չի գնացել բժշկի՝ քննությանը մասնակցելու համար և այլն, թույլ տվեք կրկին անգամ մասնակցել քննությանը: Բայց, որպես կանոն, նման խնդրանքները չենք բավարարվում»,- նշեց նա:

Ա. Իսպիրյանը տեղեկացրեց, որ չեն ունեցել բողոքարկումներ, որոնք վերաբերել են թեստերի բովանդակությանը կամ առաջադրանքը սխալ է եղել. «Միայն «Ընդհանուր պատմություն» առարկայից թեստի 72-րդ առաջադրանքում է վրիպակ եղել: Որոշում ենք կայացրել խնդիրը լուծել ի օգուտ դիմորդի»: 

Դիմորդները, ըստ նրա, բողոքարկում են միավորների կամ տեխնիկական խնդիրների հետ կապված. նշել են առաջին տարբերակը, համակարգիչը կարդացել է 4-րդ կամ 5-րդ տարբերակ: 

«Եթե երեխան ճիշտ է լինում, մենք անմիջապես շտկում ենք»,- ասաց ԳԹԿ ներկայացուցիչը: Միաժամանակ նա նշեց, որ նախորդ տարվա համեմատ, բողոքարկումները մոտ հինգ անգամ նվազել են: 

Ինչ վերաբերում է միավորներին, Ա. Իսպիրյանը հայտնեց, որ «Կենսաբանություն» առարկայի միասնական քննության մասնակցել է 1306 դիմորդ, միջին միավորը՝ 11,17, անբարար ստացել է դիմորդների 25 տոկոսը, առավելագույն ՝ 20 միավոր, 27 դիմորդ: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել