Գորիսը նոր քաղաքապետ ունի՝ Վաչագան Ադունցը, ինչի համար ուզում եմ սրտագին ՑԱՎԱԿՑԱՆՔՆԵՐՍ հղել գորիսեցիներին: Ինչո՞ւ ցավակցանք. դե բա էլ ի՞նչ ասես, երբ նորընտիր քաղաքապետն իր առաջին հարցազրույցներից մեկում իսկ հիմնական մասը հատկացնում է Լիցկային քծնելուն, ու այն աստիճան ինտենսիվ, որ ես վախենում էի, որ հեսա սիրո խոստովանություն էլ կկարդամ:
Այսինքն, սիրելի գորիսեցիներ, հերթական անգամ ձեզ ու բոլորիս պարզ հասկացրին, որ Լիցկան Զանգեզուրի գերագույն գլխավոր ֆեոդալն ա ու իր վասալիկներով ա պատելու ողջ մարզը ու հատկապես Գորիսը: Եվ ամենևին էական չէ, որ նա վախկոտ մի թալանչի է, ով կնոջ փեշի տակ պախկվելով, մարդ է սպանում, իսկ հետո որդուն է դեմ տալիս...
Մի խոսքով, ցավակցում եմ, որ այնպիսի քաղաքապետ ունեք, որ նույնիսկ այնքան ողջամտություն չունի, որ հասկանա, որ չի կարելի Լիցկայի հանդեպ այդպիսի ռևերանսներով սկսել գործունեությունը:
Կից կարդացեք:



