Panorama.am-ը գրում է.
Մոտ երկու տարի Սիրիայի հարցով ՄԱԿ և ԱՊԼ համատեղ բանագնաց Լախդար Բրահիմին, ով մայիսին հրաժարական տվեց, հարցազրույց է տվել գերմանական SPIEGEL ամսագրին: Բրահիմին խոսել է Սիրիայում տիրող իրավիճակի, նախագահ Բաշար Ասադի համառության, հակամարտող կողմերին աջակցող երկրների սխալների և իսլամական ծայրահեղականության վտանգի մասին:
Նրա խոսքով, Սիրիայի ճգնաժամը չի կարգավորվում կողմերի և արտաքին դերակատարների ոչ ճիշտ քաղաքականության պատճառով:
«Ոչ Ռուսաստանը, ոչ ԱՄՆ-ն իրենց ընկերներին չկարողանան համոզել լուրջ մտադրությամբ մասնակցել Ժնևի 2-ին: Սիրիայի կառավարությունը Ժնև եկավ ռուսներին գոհացնելու համար` մտածելով, որ ռազմադաշտում հաղթում են:
Իսկ ընդդիմությունը նախընտրում էր ռազմական լուծումը և համաժողովին եկավ անպատրաստ»,-ասել է Բրահիմին` ավելացնելով, որ ամեն օր կողմերը ռազմական հանցագործություններ են կատարում, իսկ ծայրահեղական «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորումը, որը գործում է Սիրիայում և Իրաքում, ձգտում է տարածաշրջանում նոր կարգեր հաստատել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ