7  Գեյթշիդ Միլենիում, Անգլիա


Անգլիայի Նյուքասլ բնակավայրում գտնվող այս կամուրջը բացվել է 2002թ.-ին` թագուհու կողմից: Սա աշխարհի այն քիչ կամուրջներից մեկն է, որը թեքվում է: Երբ այն թեքվում է մի կողմի վրա, այն հետիոտների համար նախատեսված սովորական կամուրջ է, իսկ երբ թեքվում է մյուս կողմի վրա, դրա տակի հատվածով նավեր են անցնում: Իր յուրահատուկ դիզայնի շնորհիվ կամուրջը բազմաթիվ ճարտարապետական մրցանակների է արժանացել: Այն նաև անվանում էն «աչքով անող կամուրջ», քանի որ թեքվելու ժամանակ այն նման է աչքը թարթելուն:

 6  Ռիալտո, Իտալիա


Եվս մեկ կամուրջ, որը հարուստ  է պատմությամբ: Կառուցվել է 15-րդ դարու, այն անցնում է Վենետիկի Մեծ ջրանցքով: Կամուրջը տեխնիկապես կառուցվել էր դրանից շատ ավելի առաջ` 1181թ.-ին որպես փոքրիկ նավ, որը Մեծ ջրանցքի երկու ափերը միմյանց կապող միակ միջոցն էր: Երբ 1551թ.-ին պաշտոնյաները խնդրեցին կամուրջն արդիականացնել, ժամանակի բազմաթիվ ճարտարապետներ՝ այդ թվում նաև Միքելանջելոն ու Պալադիոն, իրենց նախագծերն առաջարկեցին, սակայն կամուրջը նախագծելու պատվին ի վերջո արժանացավ Անտոնիո դա Պոնտեն: Կամրջի նախագծին շատերը թերահավատորեն էին մոտենում՝ կարծելով, թե այն կձախողվի, սակայն այս կամուրջը մինչև այսօր կանգուն է, ու շարունակում է մնալ բոլոր ժամանակների ամենայուրահատուկ կամուրջներից մեկը, որ մինչև 19-րդ դար միակն էր, որ Մեծ Ջրանցքի երկու ափեր կապում էր միմյանց:

 5  Ֆաքրիքի անիվների կամուրջը 

Այս կամուրջը շատ ավելի առանձնահատուկ է, քան նրա ֆուտուրիստական դիզայնը: Այս կամուրջն աշխարհի առաջին կամուրջն է իր տեսակի մեջ: Այն կարողանում է 180 աստիճան պտտվել ու 168 մետր երկարություն ունեցող թունելներով ու երկու անիվներով իր վրա բարձրացնել նավակերը: Ներքևում նավակները մտնում են թունելներ, կառույցներ, այնուհետև պտտվում են` նավակները բարձրացնելով ջրանցքի վրա:

 

 4  Հենդերսոնի ալիքաձև կամուրջ, Սինգապուր 

Այս կամուրջը ալիքների տեսք ունի, ինչպես կարելի է ենթադրել դրա անունից: Այն միացնում է Սինգապուրի երկու զբոսայգիները: Այստեղից անկրկնելի գեղեցիկ բնության տեսարան է բացվում, իսկ կամուրջի յուրահատուկ դիզայնն ավելի է գեղեցկացնում այն: Կամուրջը կառուցված է պողպատից ու փայտից: Պողպատն անհրաժեշտ էր կառուցվածքային նպատակներով, իսկ փայտանյութը զբոսայգիների հետ համահունչ դիզայն ունենալու համար: Կամրջի վրա կան նստատեղեր և հարմարեցված վայրեր՝ շրջակա բնապատկերների գեղեցկությունը վայելելու համար:

 3  Մովսեսի կամուրջ, Նիդերլանդներ

Այս կամուրջն իր յուրահատուկ դիզայնով տարբերվում է մյուս կամուրջներից ու կոչվում է Մովսեսի կամուրջ, քանի որ այն ջուրը բառացիորեն բաժանում է երկու մասի: Այս նորարարական կամուջը կառուցվել է 17-րդ դարի ամրոցում: Ամրոցի վերակառուցման ժամանակ կամուրջը պետք է կառուցվեր ջրի վրայով, սակայն թշնամու տեսադաշտից այն թաքցնելու համար ճարտարապետները այն կառուցեցին հենց ջրի մեջ՝ այն բաժանելով երկու մասի: Կամուրջը կառուցված է փոսի տեսքով, և այն անցնելու համար մարդիկ բառացիորեն անցնում են ջրի միջով: Կամուրջն ամբողջությամբ փայտից է և ջրակայուն, այնպես որ, թրջվելու համար անհանգստանալու կարիք չկա:

 2  Կաջու, Իրան 

Կաջու կամուրջը կառուցվել է պարսիկ արքա Շահ Աբաս երկրորդի կողմից՝ 17-րդ դարում: Այն 23 կամար ուներ ու Զայանդեհ գետի համար ծառայում էր նաև որպես ջրապատնեշ: Շահ Աբաս արքայի համար կամուրջի կենտրոնում կառուցված է նստատեղ` դրանից բացվող գեղեցիկ տեսարանը վայելելու համար: Այն մինչև հիմա կանգուն է:

 1  Պոնտե Վեքիո,  Իտալիա

Պոնտե Վեքիոն միջնադարյան կամուրջ է, որը գտնվում է Ֆլորենցիայում և անցնում է Արնո գետի վրայով: Դեռ հռոմեական ժամանակներում կառուցված այս կամուրջը 1333թ.-ին փլվել է ջրհեղեղի պատճառով ու վերակառուցվել 1345թ.-ին՝ Թադեո Գադդի կողմից: 1565թ.-ին Ջիորջո Վասարին հանձնարարվում է կամուրջը արդիականացնել դրա վերևում վերգետնյա միջանցք կառուցելով: Այս կամուրջը հայտնի է նրանով, որ դրա կմախքին տներ են կառուցված, որոնցից շատերը դուրս են ցցված: Սկզբնական շրջանում տները ծառայում էին որպես խանութներ, 1593թ.-ին դրանք փոխարինվեցին ոսկերչատներով: Սա Ֆլորենցիայում միակ կամուրջն է, որ գերմանացիները խնայեցին Իտալիայի պաշարման ժամանակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել