Lragir.am-ը գրում է.

Կիբեռհանցագործությունները համաշխարհային տնտեսությանը տարեկան միջինը 445 միլիարդ դոլարի վնաս են հասցնում, իսկ մտավոր սեփականության գողությունը բիզնեսին 160 միլիարդ դոլարի վնաս է տալիս, գրում է Ռոյթերզը՝ հղում անելով Ռազմավարական և միջազգային ուսումնասիրությունների կենտրոնի զեկույցին: 

McAfee ընկերության ֆինանսավորած հետազոտություն նշվում է, որ մոտավոր հաշվարկներով նվազագույն վնասը կազմում է 375 միլիարդ դոլար, առավելագույնը՝ 575 միլիարդ:

Վնասի մեծ մասը՝ մոտ 200 միլիարդ դոլար, բաժին է ընկնում ԱՄՆ-ին, Չինաստանին, Ճապոնիային և Գերմանիային:

Անձնական տեղեկությունների, ինչպիսին է օրինակ վարկային քարտի տվյալները, գողացման հետ կապված կորուստները հասնում են մոտ 150 միլիարդ դոլարի:

ԱՄՆ բնակչության մոտ 15%-ը կամ 40 միլիոն մարդ կյանքում գոնե մեկ անգամ հարձակման է ենթարկվել հաքերների կողմից: Թուքիայում այդ թիվը հասնում է 54 միլիոնի, Գերմանիայում՝ 16 միլիոն, Չինաստանում՝ 20 միլիոնի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել