Բրազիլիայի Պարանա նահանգում ջրհեղեղի հետևանքով զոհվել է 9 մարդPanorama.am-ը գրում է.

Բրազիլիայի Պարանա նահանգում հորդառատ անձրևների արդյունքում առաջացած ջրհեղեղի հետևանքով զոհվել է 9 մարդ: 

Այս մասին հաղորդում է «Իտար տասս» լրատվական գործակալությունը` հղում անելով նահանգի քաղաքացիական պաշտպանության ծառայությանը: 

Աղբյուրի փոխանցմամբ` տարերքից ընդհանուր առմամբ տուժել է 50 հազար մարդ, որոնց 3,5 հազարը զրկվել է կացարանից: Որոշ տեղերում ափերից դուրս եկած գետերը լուրջ վնաս են հասցրել ճանապարհներին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել