37558801in.am-ը գրում է.

Լիբիայի գերագույն սահմանադրական դատարանն այսօր վերջնական որոշում է կայացրել երկրի վարչապետի պաշտոնում Ահմեդ Մայտիգի ընտրության հակասահմանադրականության վերաբերյալ: Այս մասին հայտնում են արաբական հեռուստաալիքները՝ փոխանցում է ITAR-TASS-ը:

Անցած շաբաթ դատարանը պաշտոնապես անօրինական էր ճանաչել Մայտիգի նշանակումը կաբինետի ղեկավարի պաշտոնում՝ դա համարելով Սահմանադրական հռչակագրի (ժամանակավոր սահմանադրության) դրույթների խախտում:

Մարտի 11-ին Համընդհանուր ազգային կոնգրեսը (ժամանակավոր խորհրդարան) անվստահության քվե էր հայտնել վարչապետ Ալի Զեյդանին:

Մայիսի 5-ին պատգամավորները հավանություն էին տվել 42-ամյա Ահմեդ Մայտիգի թեկնածությանը: Նա Միսրատայի գործարար է, որը վայելում է «Մուսուլման եղբայրների» աջակցությունը: Նա չի կարողացել անհրաժեշտ քվորում հավաքել, սակայն նշանակվել է վարչապետի պաշտոնում իսլամիստներին հավատարիմ խոսնակի հրամանով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել