Life.panorama.am-ը գրում է.
1.Չարլի Չապլինը հիրավի լեգենդար անհատականություն է, նրա կերպարը վառ մնաց մարդկանց գիտակցության մեջ անգամ համր կինոյի վերանալուց հետո: Քչերը գիտեն, որ չնայած իր հանրաճանաչությանն ու ժողովրդական սիրուն` Չապլինը պարբերաբար հետապնդվել է իշխանությունների կողմից:
2.Իր կյանքի ճանապարհը Չապլինը սկսել է խորը աղքատությունից: Նրա հայրը լքել է ընտանիքը, երբ Չապլինն ընդամենը 2 տարեկան էր: Նրա մայրը վարիետեի երգչուհի էր, երբ նա կորցնում է ձայնը, ընտանիքը հայտնվում է չքավորության սահմանից այն կողմ: Չապլինն ու իր եղբարը` Սիդը, հայտնվում են որբ երեխաների համր նախատեսված դպրոցում: Հետաքրքրականն այն է, որ Չապլինը կարդալ է սովորել ավելի ուշ, քան խաղացել է իր առաջին դերը:
3.Փող վաստակելու նպատակով Չապլինն աշխատել է տպարանում, թերթեր է վաճառել, ինչպես նաև` բժշկի օգնական է եղել: Ողջ ընթացքում Չապլինը հույսը չէր կորցնում, որ ի վերջո կկարողանա գումար վաստակել իր սիրված գործով` դերասանությամբ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://life.panorama.am/hy/news/2014/06/09/Charli-Chaplin/169564
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



