Tert.am-ը գրում է.

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) նախագահ Ռոբերտ Նազարյանը ևս համարում է, որ էլեկտրաէներգիայի գինը սպասվելիք թանկացումից հետո թանկ է լինելու, բայց ինքը «դատապարտված» է նաև ապահովելու էներգահամակարգի կայունությունը, այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ինքը՝ ՀԾԿՀ–ի նախագահ Ռոբերտ Նազարյանը։

«Ես որպես սպառող ասում եմ՝ ինձ համար ամենաանընդունելի որոշումն է կայացվելու, բայց ես դատապարտված եմ, որովհետև ունեմ օրենքով վերապահված գործառույթներ, նաև էներգահամակարգի կայունություն ապահովելու խնդիր ունեմ: Ես չեմ կարող սոցիալական խնդիրները բերել–մեկտեղել: Իհարկե, թանկ է»,– ասաց նա:

Հիշեցնենք, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը շուրջ 2 ամիս ուսումնասիրել է էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների 2014-2015 թթ. կանխատեսումները և իր նախաձեռնությամբ սկսել է էլեկտրաէներգիայի արտադրության և ծառայությունների մատուցման, ինչպես նաև վերջնական սպառողներին վաճառվող էլեկտրաէներգիայի սակագների վերանայման գործընթաց՝ նախատեսելով բոլոր սպառողական խմբերին մատակարարվող էլեկտրաէներգիայի գործող սակագների բարձրացում 3,8-4,3 դրամ/կՎտժ-ի (ներառյալ ԱԱՀ-ն) սահմաններում:

Հիշեցնենք նաև, որ 2013-ի հունիսի 7-ին հանձնաժողովը «սեփական նախաձեռնությամբ» Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացրեց գիշերային ժամերի համար՝ 10 դրամով, ցերեկայինի համար՝ 8 դրամով: Այսինքն՝ վերջին մեկ տարում միայն էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացել է մեկ կիլովատի համար՝ 12 դրամով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել