Panorama.am-ը գրում է.
Մայրաքաղաքի Կասյան փողոցին հարող հրապարակում հունիսի 8-ին ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը, Երևանի քաղաքապետարանի օժանդակությամբ, վերաբացել է գյուղատնտեսական մթերքների տոնավաճառը: Բացմանը ներկա էին ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, Երևանի փողքաղաքապետներ Դավիթ Օհանյանը և Արամ Սուքիասյան, տեղեկացնում են գյուղնախարարության լրատվական ծառայությունից:
Նախարարը փողքաղաքապետների ուղեկցությամբ շրջել է տոնավաճառի տաղավարներով: Այստեղ, ինչպես և հայտարարվել էր, բացառվում էին վերավաճառքի դեպքերը, գործում էին տոնավաճառին մասնակցելու հատուկ ընթացակարգեր, որոնք անփոփոխ են՝ սկսած 2011 թվականից, երբ մայրաքաղաքում բացվեց առաջին նման տոնավաճառը: Մասնավորապես՝ գյուղացիական տնտեսությունների մասնակցությունը տոնավաճառին անվճար էր: ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տոնավաճառի մասնակիցներին անվճար տրամադրել էր նաև հարմարավետ վրաններ, վաճառասեղաններ կշեռքներ և սայլակներ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



