Lurer.com-ը գրում է.

Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը Գերմանիայի ընտրանու դեմ ընկերական խաղից հետո պատասխանել է Sport-express-ի թղթակցի հարցերին.

– Որտե՞ղ եք մտադիր դիտել Աշխարհի առաջնությունը:

– Լոս Անջելեսում, որտեղ ապրում են ծնողներս:

– Մրցաշարում ո՞ւմ եք երկրպագելու:

– Ոչ մեկին:

– Ռուսաստանի հավաքականը հանդիպելու է Ալժիրի ընտրանուն, որին վերջերս Հայաստանի հավաքականը պարտվեց  3:1 հաշվով: Ի՞նչ կարծիք ունեք աֆրիկացիների մասին:

– Լավ թիմ է: Ռուսաստանի հավաքականը նույնպես: Հետաքրքիր և հավասար խաղ կլինի: Զգում եմ, որ ձեր հավաքականը կհաղթի:

– Իսկ ընդհանրապես, ինչի՞ է ընդունակ Կապելոյի թիմը Բրազիլիայում:

– Կարծում եմ` նրանց համար դժվար կլինի, սակայն հույս ունեմ` որքան հնարավոր է առաջ կգնա:

 Ըստ Ձեզ` ո՞վ կդառնա Աշխարհի չեմպիոն:

– Խաղից հետո միանշանակ կարծում եմ` Բրազիլիայում կհաղթի Գերմանիան` աշխարհի ուժեղագույն հավաքականներից մեկը:

– Ամենայն հավանականությամբ, «Սպարտակը» կգլխավորի Մուրատ Յակինը: Ի՞նչ եք մտածում այդ մասին:

– Ես նրան անձամբ չեմ ճանաչում, սակայն նա լավ մարզիչ է: Ակումբի ղեկավարությունը որոշում է կայացրել նրան հրավիրել և ես դրա համար ուրախ եմ: Տեսնենք` ինչ կլինի հավաքի ժամանակ:

– Մամուլում տեղեկություններ են տարածվում, որ Ձեր ծառայություններով հետաքրքրված են անգլիական և գերմանական ակումբները:

– Առանց մեկնաբանության:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել