168.am-ը գրում է.
Մարմնի նորմալ քաշի պահպանումը նույնպես շատ կարևոր է ձեր առողջության համար։ Մենք եռանդուն ենք, աշխատունակ, լավ ենք զգում մեզ, հաճույք ենք ստանում կյանքից, եթե մեր մարմնի քաշը նորմայի սահմաններում է։ Մարմնի քաշի ավելացումն ու նվազեցումը կախված են ընդունվող սննդի կալորիականության և մարդու մարմնի կողմից ծախսվող էներգիայի հարաբերությունից։
Ավելորդ քաշը, ճարպակալումը նպաստում են շատ հիվանդությունների, օրինակ՝ սրտանոթային հիվանդությունների, շաքարախտի, լեղապարկի հիվանդությունների զարգացմանը։ Մյուս կողմից, նորմայից ցածր բաշը նույնպես ցանկալի չէ։ Դա կարող է որևէ հիվանդության կամ թերսնման նշան լինել, այսինքն՝ վկայել այն մասին, որ մարմինը չի ստանում բոլոր անհրաժեշտ սննդանյութերը։
Նորմալ քաշի որոշման Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության (ԱՀԿ) կողմից առաջարկված բանաձևը`
Կանանց համար
Նորմալ քաշ = 50 + (հասակ-150) 0,32 + (տարիք-21) ։5 Օրինակ՝ 165 սմ հասակ ունեցող 25 տարեկան կինը պիտի կշռի. 50 + (165-150) 0,32 + (25-21)։ 5 = 55,6: Այսինքն՝ մոտ 56 կգ։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ