Emedia.am-ը գրում է.

Խոյ

Բարձր ակտիվությամբ օր է, դուք հետաքրքրված եք շրջապատող աշխարհով: Կատարում եք անսպասելի եզրակացություններ, որոնք այնուամենայնիվ հավաստի են: Առավել բեղմնավոր են հասարակական դիրքի բարելավվմանն ուղղված ձեր քայլերը: Կարգավորեք ֆինանսական գործերը, քննարկեք բիզնես-հեռանկարներ: Առանձնահատուկ օր է անձնական հարաբերությունների համար: Միայնակ խոյերը ուշադիր պետք է լինեն շրջապատի նկատմամբ, հնարավոր է գտնեք նրան, ով ձեր ուշադրոթւյանն արժանի է:

Ցուլ

Դուք կարող եք բավականին ինքնավստահ հայացք գցել դեպի ապագա ու ազատվել կասկածներից, թե ինչ-որ բան կարող է ոչ ըստ ձեր պլանի ընթանալ: Ամեն ինչ հարթ է ընթանում, հնարավոր են անսպասելի զարգացումներ միայն գործնական ոլորտում, բայց դա էլ հնարավոր է վերահսկել: Ձեզանից պահանջվում է պահպանելհանգստություն հատկապես սիրելիի հետ հարաբերություններում: 

Երկվորյակ

Դուք ձգտում եք շատ բան հասցնել ու ստանում եք բավականին շատ տպավորություններ օրվա ընթացքից: Բացառված չէ, որ օրվա վերջում դուք գերհոգնած լինեք: Հույսներդ մի դրեք սեփական ինտուիցիայի վրա, խորհուրդներին ականջ դրեք: Հնարավոր են վտանգավոր իրավիճակներ՝ կապված գումարների հետ: Ընտանիքում հնարավոր են տարակարծություններ, վեճեր՝ կապվածապագայի մասին քննարկումների հետ, սակայն բոլոր խնդիրները լիովին լուծելի են: 

Խեցգետին

Այսօր դուք կզբաղվեք գործերով, որոնք թույլ չեն տա ստանալ արագ արդյունք, դրա համար էլ համբերությամբ լցվեք. հարմար օր է երկարաժամկետ վարկեր վերցնելու համար, իսկ մանր գնումներից ավելի լավ է ձեռնպահ մնաք: Անձնական կյանքը հարթ է ընթանում, բայց ամեն ինչ կարող է խաթարվել ոչ մեծ ցնցումից, որը բարեբախտաբար վատ հետևանքներ չի կարող ունենալ: 

Առյուծ

Մի վախեցեք դժվար գործերից, դուք հիանալի կերպով եք դրանք հաղթահարում՝ ցուցաբերելով պրակտիկ անսպասելի ունակություններ: Դուք փիլիսոփայում եք, միաժամանակ ընթացիկ հարցեր եք լուծում: Ձեր շրջակայքում կան մարդիկ, ում հետ կարող եք կիսվել ուրախությամբ կամ էլ ազատ ժամանակ անցկացնել: Օրը հարմար է ռոմանտիկ հանդիպումներ կազմակերպելու համար: 

Կույս

Հաջողվում է ավարտին հասցնել նոր սկսած գործերը, իսկ արդյունքները ենթադրածից ավելի լավն են: Մի շտապեք խորասուզվել նոր հոգսերի մեջ: Հիմա կանգ առեք, հետ նայեք ու որոշեք, թե հատկապես ինչն է ձեր ուշադրությանն առավել արժանի: Զգայական ոլորտը, հակառակը, ուշադրություն ուղղակի պահանջում է: Շրջապատողները ձեր հոգեկան ջերմության կարիքն են զգում: Սիրելիի վարքագծում նոր գծեր կհայտնաբերեք, բայց մի ճնշեք նրան դրա պատճառնիմանալու համար:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել