- Հասակը 189 սմ, կոշիկի համարը՝ 45:
- Բնական աչքերի գույնը՝ կապտամոխրագույն:
- Ձայնի հզորությունը՝ 5 օկտավա:
- Մինչև հայտնի դառնալը նա մի քանի անգամ հիասթափվել է և թողել է երգելը:
- Դպրոցական տարիներին նա գեր է եղել և իրեն տգեղ է համարել: Դպրոցում շատ ընկերներ չի ունեցել:
- Ազգությամբ հրեա է: Ոչ մի կրոնի չի դավանում, բայց հավատում է Աստծուն:
- Նա չի սիրում ֆաստ-ֆուդ, քանի որ այն կարծում է վնասակար է առողջության համար: 
- Շատ է սիրում սուրճ, ձու, առողջարար սննդամթերքներ, պաղպաղակ: Շատ սիրում է խմել ջուր, ջրի շիշը միշտ ձեռքին է: 
- Նա փոքրուց ալերգիա ունի կատուների նկատմամբ:
- Սիրում է աստղագիտություն: 
- Նա զարմացել է, երբ իրեն ասել են, որ ինքը Բիլլբոարդի կողմից ընտրվել է ամենասեքսուալ երաժիշտ: Նա իրեն հմայիչ չի համարում: Նա չի սիրում իր մաշկը և պեպենները:
- Նա մարդկանց մարմնի ամենագեղեցիկ մասը համարում է աչքերը:
- Նա իր լավագույն ընկերներին համարում է այն մարդկանց, ովքեր իր ընկերներն են եղել մինչև իր հայտնի դառնալը:
- Նրա ձայնն ապահովագրված է 48 միլիոն դոլարով:
- Նա բոլոր ժամանակների տեխնիկապես հզոր ձայն ունեցող երգիչների ցանկում 2-րդ հորիզոնականն է զբաղեցրել, ինչպես նաև բոլոր ժամանակների ամենալավ կենդանի երգող երգիչների ցանկում 13-րդը: Queen խումբը լսել է նրան և միանգամից հրավիրել աշխատել իրենց հետ:
- Մինչ American Idol-ին մասնակցելը, նա ցանկացել է դառնալ Գլի հեռուստասերիալի դերասան, սակայն նրան մերժել են՝ պատճառաբանելով տարիքը: Նա ցանկանում էր խաղալ Ֆինի դերը, ով հետագայում մարմնավորեց Քորի Մոնթեյթը, իսկ նա Ադամի տարիքին էր:
Սակայն երբ նա մասնակցեց American Idol-ին և հայտնի դարձավ, Գլի հեռուստասերիալը ինքն է նրան հրավիրել նկարահանվել իրենց մոտ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել