աղթամարՎանա լճում Աղթամար կղզու Սուրբ Խաչ հայկական եկեղեցում այս տարի նույնպես կկայանա ամենաամյա պատարագը:

Թուրքական «Անադոլու» գործակալության փոխանցմամբ` այս տարի պատարագը թույլատրվել է անցկացնել սեպտեմբերի 9-ին:

Ներկայում Վան նահանգի իշխանությունները պատրաստվում են ընդունել հայ զբոսաշրջիկներին, ոորոնց սպասվում են ողջ աշխարհից:

Վանի փոխնահանգապետ Աթայ Ուսլուն այս կապակցությամբ մամուլի ասուլիս է հրավիրել, որի ժամանակ կոչ է արել «բոլորին այցելել Վան»:

Թուրք պաշտոնյան նաև նշել է, որ այս տարի նախատեսվում է Վանից Բիթլիս ծովային ուղևորություն կազմակերպել, որը ստացել է «Ուրարտուից Սելջուկներ»:

Նշեմ, որ թուրքական իշխանությունը 10-րդ դարում կառուցված Սուրբ Խաչի վերանորոգումից հետո այն վերածել է թանգարանի և թույլատրում է կրոնական արարողոթյուններ իրականացնել տարին մեկ անգամ:

1915 թվականից հետո առաջին ժամերգությունը տեղի ունեցավ 2010 թվականի սեպտեմբերի 19-ին, որից հետո այն կրում է ամենաամյա բնույթ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել