Nasa - գիտահետազոտական կենտրոնն օրական նոր գալակտիկաների է նկատում և, տեսական ենթադրություններ անելով, ենթադրում սև նյութի ու սև էներգիայի առկայությունը: Ես, իհարկե, մեծագույն հարգանքով եմ վերաբերում այդ բնագավառի հետազոտողներին և հնչեցվող կարծիքներին, բայց ասացեք խնդրեմ, ինչպե՞ս կկարողանան նրանք իրենց նկատումները ամբողջական համարել, երբ տեսողությունը` ընկալունակությունը քառաչափից այն կողմ չի: Բնականորեն ամենը ինչ ընկնում է նրանց տեսանելիության միջակայք, միայն քառաչափին է վերաբերվում, այսինքն, տեսնում են միայն այսբերգի ջրից վեր մասը, բայց լավ կլիներ նախօրոք ունենային հնագույն Վեդաներից հղվող և առնչվող գիտելիքները, ինչպես նաև մեծագույն միստիկների նկատումները: Ասել կուզի, ամեն ինչ բյուրավոր բարդ է, կամ պարզ, քան իրենք կարող են պատկերացնել:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=667608253317717&set=a.101835389895009.2348.100002056442497&type=1
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



