Այսօր բարձրագույն իշխանությունն ամբողջությամբ հենվում է օլիգարխիայի վրա: Ու դրա հիմնական մեղավորը ինքներս ենք: Թերառաջնորդներով ու թերմտածված շարժումներով ամեն անգամ կամեցանք իրագործել ոչ մեր սահմանադրությունը և իշխանությանը ստիպեցինք մահից փրկվելու համար դեպի իրեն բերել նորահարուստներին՝ փրկելու համար արտոնություններ տալով: 
Այսպիսով, նրանց հետզհետե հնարավորություն ընձեռեցինք դառնալ օլիգարխ: Մեր սխալը գիտակցելու և խելամիտ քայլեր անելու փոխարեն հիմա էլ զբաղված ենք նրանց ձաղկելով, ինչից նրանք ավելի են վայրենանում: Ինչպես գտնում է FB իմ ընկեր Արամ Հակոբյանը, «ճիշտը նրանց մարդացնելու ուղին գտնելն է»: 
Կունենա՞նք այդքան խելք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել