Արշակ Ներսիսյան (1872-1940 թթ.), հայ ազգային ազատագրական շարժման գործիչ, ֆիդայի: Եղել է Հնչակյան, հետագայում Դաշնակցություն կուսակցությունների անդամ: 
Ծնվել է 1872 թ-ին Արևմտյան Հայաստանի Բաբերդ քաղաքի շրջակայքի գյուղերից մեկում: Ազատագրական շարժմանը միացել է Կ. Պոլսում, հետագայում գործել է Արևմտյան Հայաստանում: 1904 թ-ի Սասունի ինքնապաշտպանության մասնակից: Բռնվել է թուրքական իշխանությունների կողմից և բանտարկվել Մուշում
Առաջին համաշխարհային պատերազմի առաջին օրերից մտել է հայ կամավորների շարքը և մասնակցել Կովկասյան ճակատում մղվող կռիվներին որպես հայ կամավորական 1-ին գնդի հրամանատար:
Մուրադ Սեբաստացու հետ հիմնադրել է հիմնադրամ, որի նպատակն էր նյութական օգնություն ցույց տալ Հայոց Ցեղասպանության հետևանքով գաղթականներ դարձած հայ ընտանիքներին: Եղել է Հայաստանի Առաջին Հանրապետության պառլամենտի անդամ և ճնշել է 1920 թ-ի Մայիսյան ապստամբությունը:
Հայաստանում խորհրդային կարգեր հաստատվելու հետևանքով արտագաղթել է ԱՄՆ, որտեղ և մահացել է 1940 թ-ին:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել