անասունԹուրքական մամուլում չեն դադարում «հայ» բառը որպես վիրավորանք ներկայացնել:

Արդեն որերորդ անգամ թուրքական մամուլը մեջբերում է քրդերի հետ բախումների արդյունքում ոչնչացված թուրք զինծառայողների ազգականների խոսքերը, որում մշտապես հիշատակվում է «հայ» բառը բացասական իմաստով:

Նման հերթական դեպքն էլ գրանցվել է Օսմանիյե շրջանում: Ռազմական ավտոմեքենայի շրջվելու հետևանքով մահացած թուրք զինծառայող Մեհմեթ Քայայի հայրը սկսել է անիծել Թուրքիայի տարածքում գործող քուրդ ապստամբներին` նրանց անվանելով «հայի զավակներ»:

Նշեմ, որ «ժողովրդավար ու հանդուրժող» Թուրքիայում մինչ օրս դիմացինին «հայ» ասելը համարվում է թունդ վիրավորանք:

Հ.Գ. Առաջիկայում կփորձեմ ավելի ընդարձակ անդրադառնալ այս հարցին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել