Ստորև ներկայացված էթիկայի կանոնների մասին տեղյակ են քչերը: Յուրաքանչյուր կետ պետք է կարդալ և անպայման հիշել:

http://qalib.ru/images/muzh.jpg

Տղամարդկանց թույլ է տրվում նվիրել հետևյալ ծաղիկները՝ վարդեր, կալլա, լիլիաներ, գլադիոլուս, կակաչ, իրիս, կարգարիտկաներ, արևածաղիկ:

http://www.barfitoarea.ro/wp-content/uploads/2013/09/Vedete-la-premiera-mondiala-Runner-Runner.jpg

Տղամարդկանց ծաղիկներ են նվիրում հետևյալ դեպքերում.

1) Կինո-պրեմիերա

2) Համերգային պրեմիերա

3) Գրքի հրատարակում

4) Լուրջ միջոցառում

5) Ծննդյան օր

6) Որևէ մրցանակաբաշխություն

7) Սպորտային ռեկորդ

 http://library.narfu.ru/rus/TRResources/VirtualExhibitions/PublishingImages/Azbuka_vezhlivosti/etiket-ruko.jpg

Ընդունված է կանանց հետ թեթևակի, ոչ ուժեղ սեղմելով ձեռքսեղմում կատարել: Տարիքով կամ պաշտոնով ավագն առաջինն է մեկնում ձեռքը: Ձեռքսեղման ժամանակ պետք է նայել զրուցակցի աչքերի մեջ և թեթևակի ժպտալ, իսկ եթե թեքեք հայացքը, ապա կարող եք անվստահելի կամ ստախոս անձնավորության տպավորություն թողնել:

 

Տղամարդը միշտ պետք է ոտքի կանգնի, երբ կինը վեր է կանում սեղանի մոտից:

Էթիկայի կանոններին համապատասխան չէ շրջապատում, անծանոթ մարդկանց մոտ (ամուսինների դեպքում) իրար փաղաքշական մականուններով դիմելը:

Երբեմն հաճելի է լինում խողովակով հյութ ըմպել, սակայն այն պետք չէ մինչև վերջ խմել՝ տհաճ ձայն առաջացնելով:

 

Էթիկայի գլխավոր կանոնները ռեստորանում՝

ա) Ձեռքերով ուտեստ ուտելիս պետք չէ արմունկները լայն պարզել և խանգարել հարևանին

բ) Տաք ուտեստի վրա պետք չէ փչել, այլ պետք է սպասել, որ այն սառչի

գ) Պետք է անպայման անձեռոցիկ օգտագործել

դ) Բացարձակ թույլատրելի չէ ձեռքով մաքրել բերանը կամ խոսել լիքը բերանով

ե) Եթե Ձեր շրջապատում նստած մարդիկ ուտում են ձեռքերով, ապա Դուք կարող եք հանգիստ օգտագործել դանակ և պատառաքաղ

զ) Երբեք հեռախոսը մի դրեք սեղանի վրա

Զրույցի ժամանակ հասարակական վայրում չի կարելի մաստակ ծամել: Ձեզ կարող են անկիրթ և անքաղաքավարի անձնավորություն համարել:

 

Անքաղաքավարության գագաթնակետն է զրույցի ժամանակ նայել ժամին, հեռախոսին կամ նոթատետրին: Նույնիսկ եթե Դուք մահու չափ ձանձրացած եք:

Սանդուղքի վրա.

- Եթե Ձեզ ընդառաջ է գալիս ծանր տոպրակներով մարդ, ապա պետք է ետ քայլ անել և թողնել, որ նա անցնի:

- Տղամարդը պետք է սանդուղքի վրա բազրիքի կողմից տեղ զիջի կանանց, տարեց մարդկանց և երեխաներին:

- Աստիճանները բարձրանալուց տղամարդը պետք է կնոջն իրենից ետ թողնի, իսկ իջնելիս ընդհակառակը՝ առաջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել