34 - ամյա Հարավային Կորեացի ուսանողը, կարողացել է տանը ստեղծել տիեզերք ուղեւորելու համար ամբողջությամբ պիտանի արբանյակ: Նրա խոսքերով, դա ավելի բարդ չէ, քան բջջային հեռախոս հավաքելը:
Նա կարծում է նաեւ, որ ոչ միայն արբանյակ, այլ ամեն ինչ, ինչ ցանկանաս հնարավոր է անել ինտերնետի եւ սոցիալական հարթակի օգնությամբ: Նա մոտ վեց տարի անցկացրել է, գիտական աշխատանքներ ուսումնասիրելու եւ ինտերնետում կայքերից գնումներ կատարելու վրա, որոնք մասնագիտացած են բաղադրիչների վրա, որոնք կարող են օգտագործվել տիեզերական նախագծերում, ինչպես նաեւ այցելել է Սեուլի շատ էլեկտրոնային խանութներ: Բոլոր ձեռք բերված դետալները միասին վերցրած կազմել է ընդամենը 500 դոլար:
Արբանյակը, որը անվանվել է «OPENSAT» կշռում է ընդամենը 1 կգ եւ ծավալն է 10 խորանարդ սմ: Այն կարող է տեղեկություններ փոխանցել գործող մարտկոցների վիճակի, ջերմաստիճանի եւ արբանյակի արեւային մարտկոցի պտույտի արագության վերաբերյալ:
Ռադիո օպերատորները շփվելու հնարավորություն կունենան արբանյակի հետ: Եթե ամեն ինչ բարեհաջող ընթանա, ապա այն կարող է ճանաչել եւ հաղորդագրություններ ուղարկել, օգտագործելով Մորզեի կոդը:
Այս պահին ուսանողը պայմանագիր է ստորագրել NovaNano ֆրանսիական ընկերության հետ, որը հանդես է եկել որպես արբանյակը ուղեծիր ուղարկելու միջնորդ կազմակերպիչ, այդ թվում, ձեւակերպել բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, եւ ընտրել է արբանյակակիրը:
Արբանյակը կմեկնարկի Ղազախստանի Բայկոնուր տիեզերակայանից, դեկտեմբերին, այլ արբանյակների հետ մեկտեղ: