Այսօր Բերձոր (նախկին Լաչին)` մշտադիտարկման էին ժամանել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:
Հայաստանի նորագույն պատմության մեջ ղարաբաղյան շարժումից հետո առաջին անգամ Արցախում տեղի ունեցավ կազմակերպված բողոքի ցույց` ընդդեմ առկա բանակցային փաթեթի, ի մասնավորի` տարածքային զիջումների:
Բարձրախոսով մեր` հայկական կողմի պահանջները հնչեցնում էր Ձեր խոնարհ ծառան: Իմ շուրթերով հայն իր արդար պահանջը հնչեցրեց` «no territorial concessions», «no transitional status» («ոչ մի հողային զիջում», «ոչ մի միջանկյալ կարգավիճակ») և այլն:
Հ.Գ. Նկարները և տեսանյութերը պատրաստ կլինեն արդեն վաղը, իսկ այսօր միայն մի բան կգրեմ. համանախագահները վստահաբար նման բանի չէին սպասում: Դրա մասին էր վկայում Իգոր Պոպովի հուսահատական աղերսը` «Карен, ну сделай что-нибудь, что это такое?»` ուղղված Արցախի արտգործնախարար Կարեն Միրզոյանին:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել