Որոշ քաղաքներում հրատապ է աղբահանության խնդիրը, որոշները տառապում են հանցագործության բարձր մակարդակից, երրորդներում բնակելի տարածքի սղության խնդիրն է: Իսկ այն խնդիրը, որին բախվել են Դուբայի բնակիչները, յուրահատուկ է: Այս քաղաքը խեղդվում է...լյուքս դասի լքված ավտոմեքենաներից, որոնք ծածկված են փոշու հաստ շերտով, օդանավակայանների կայանատեղիում կամ ուղղակի ճանապարհների վրա:
Օրինակ՝ անցյալ տարի, հայտնաբերվեց լքված Ferrari Enzo սուպերքարը, որից աշխարհում ընդամենը 400 հատ է: Այն յոթ ամիս կանգնած է եղել կայանատեղիներից մեկում:
Եթե դուք եղել եք Դուբայում կամ ընդհանրապես Միացյալ Արաբական Էմիրություններում, ապա նկատած կլինեք այնտեղի՝ յուրահատուկ ավտոմեքենաների մշակույթը. ամենանոր և ամենաթանկ մոդելը՝ կարգավիճակի ամենահստակ ցուցանիշն է: Սակայն, ինչպես ամբողջ աշխարհը, Դուբայը նույնպես, դժվար ժամանակներ ունեցավ:
Արտասահմանյան ներդնողները՝ հատկապես բրիտանացիները, խելահեղ ներդրումներ էին անում նավթի և աշխարժ գույքի շուկայում: Հարստացած էմիգրանտները անասելի գումարներ էին ծախսում իտալական և գերմանական նորագույն արտադրության ավտոմեքենաների վրա, որպեսզի ընդգծեն իրենց՝ միլիոնատերի ստատուսը: Բայց հանկարծ վրա հասավ տնտեսական ճգնաժամը և բոլոր պղպջակները պայթեցին: 
Հազարավոր շքեղ ավտոմեքենաներ, որոնց մասին միայն երազել կարելի էր, ոչ ոքի այլևս պետք չէին: Դրանց էմիգրանտ կամ տեղացի տերերը, ճգնաժամը սկսվելուն պես, հապճեպ լքել էին քաղաքը, քանի որ ի վիճակի չէին վճարել հսկայական պարտքերը: Հասկանալով, որ բանկերից վերցրած պարտքերը ի վիճակի չեն մարելու, իսկ Դուբայում չմարված պարտքը կամ հետ վերադարձրած չեկը համարվում է քրեական հանցագործություն, շքեղ մեքենաների տերերը, խուճապի մատնված, լքեցին քաղաքը, որպեսզի էլ երբեք այնտեղ չվերադառնան:
Անհամար Ferrari-ներ, Porsche-ներ, BMW-ներ, Mercedes-ներ և ավելի համեստ մոդելի մեքենաներ կանգնած են առանց տիրոջ՝ Դուբայի միջազգային օդանավակայանի ավտոկայանատեղիում: Որոշ մեքենաների դիմապակուն տերերը թողել են վարկային փաստաթղթերը և ներողություններով լի նամակներ: Որոշ մեքենաների վրա նույնիսկ բանալիներ կան, սակայն ոչ ոք դրա հետ այլևս գործ չունի:

 



Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել