Այն, թե ինչպես ես ինքդ քեզ նայում, կարող է քեզ ստեղծել ու զարգացնել, կամ էլ կոտրել: Եթե ցանկանում ես հաջողության հասնել` ուշադիր եղիր, որ երբեք ինքդ քեզ չասես սա:

Near Light 2 by TJ--Drysdale

 1  «Երանի այսքան անհաջողակ չլինեի»

Որքան ավելի շատ հնարավորություններից օգտվես, այնքան ավելի շատ հաջողությունը կժպտա քեզ: Եթե ինչ-որ բան ես ուզում, գնա ու արա դա, կամ գնա ու վերցրու: Հաջողությունը աշխատանք է պահանջում և ոչ թե պատահում պատահաբար:

 2  «Չափազանց ուշ է ինձ համար, այնպես որ, ինչու մտածեմ դրա մասին»

Երբեք էլ ուշ չէ կյանքը փոխելու համար: Նույնիսկ մեզանից ամենաշատ տառապած մարդիկ կարող են ոտքի կանգնել ու սկսել կառավարել իրենց կյանքը: Տարիքդ առավելություն համարիր և ոչ թե թերություն: Տարիները փորձառություն են տալիս, իսկ փորձառությունը՝ գիտելիք: Օգտագործիր այն:

 3  «Բայց ի՞նչ կմտածեն նրանք իմ մասին»

Մտածելը, թե ինչ են մտածում քո մասին մյուսները, պարզապես կրկնապատկում է սթրեսը: Երբեք մի զոհաբերիր քո իսկական անհատականությունը՝ մյուսների վրա տպավորություն գործելու համար: եթե ընկերդ իսկապես արժանի է կողքիդ լինել, ապա նա կընդունի քեզ այնպիսին, ինչպիսին դու կաս: Նրանք կգնահատեն քեզ նրա համար, թե ով ես, և ոչ թե նրա համար, թե ով են ուզում, որ լինես:

Image

 4  «Ես այնքան հիմար եմ»

Ոչ ոք չունի բոլոր հարցերի պատասխանները, այնպես որ, հանգստացիր: Մեզանից յուրաքանչյուրն ունի իրեն հատուկ կարողություններն ու հմտությունները: Ինչ-որ բանում թերանալը չի նշանակում, թե հիմար ես: Թերությունների վրա կենտրոնանալու փոխարեն ավելի լավ է զարգացնես ուժեղ կողմերդ, այնուհետև օգտագործես դրանք: Որքան ավելի շատ անես այն, ինչ անում ես, այնքան ավելի ինքնավստահ կլինես քեզ վրա:

 5  «Ոչ ոք ինձ չի սիրի»

Որտեղի՞ց կարող ես իմանալ: Պատասխանը` դու ոչինչ էլ չես կարող իմանալ: Եթե տանը մնաս մտածելով, թե ոչ ոք քեզ չի սիրի (տնից դուրս գալու փոխարեն, այնպես, որ հնարավոր լինի հանդիպել ինչ-որ մեկին), դու պարզապես ամեն ինչ ավելի կբարդացնես: «Ճիշտ» աղջիկը/տղան չեն գա ու քեզ գտնեն տանը՝ քո անկյունում փակված, եթե ուզում ես գտնել ինչ-որ մեկին, դուրս արի անկյունիցդ:

 6  «Չեմ կարող դա անել»

Մի ընդունիր պարտությունը՝ առանց մրցավազքը նույնիսկ սկսելու: Հիշի՛ր այն երեք ամենամեծ ձեռքբերումները, որոնք ունեցել ես կյանքում: Օրինակ` բուհն ավարտելը, աշխատանքում առաջընթացը, բլոգ վարելը և այլն: Մտապահեցի՞ր այդ երեք բանը: Հիմա հարցրու քեզ. «Ո՞ր ուժեղ կողմերը ես օգտագործեցի դրանց հասնելու համար» ու գրի առ պատասխաններդ: Իսկ հիմա տես, թե ինչպես կարող ես դրանք օգտագործել հաջորդ քայլն անելու համար, ու առաջ շարժվիր:

 7  «Ես չեմ կարծում, որ սիրում է ինձ, որովհետև նա չի պատասխանում իմ նամակներին/զանգերին/էլեկտրոնային նամակներին»:

Սա եսակենտրոն մտածելակերպ է: Չե՞ս կարծում, որ ընկերդ իր գործերը կարող է ունենալ ու հնարավոր է հարմար չլինի կամ պարզապես չկարողանա պատասխանել: Մի ենթադրիր, թե ամեն ինչ քո հետ է կապված:

 8  «Կյանքը արդարացի չէ: Եթե միայն ամեն ինչ ավելի լավ լիներ»

Ոչ, կյանքն արդարացի չէ, ու չի էլ լինի: Միշտ էլ թե՛ լավը և թե՛ վատը կպատահի քո կյանքում յուրաքանչյուր պահի: Սա քո կառավարումից դուրս է, այնպես որ, հանգիստ վերաբերիր դրան: Սակայն այն, թե լավի, թե վատի վրա կկենտրոնանաս, քեզնից է կախված: Դու կարող ես սթրես ապրել, երբ ինչ-որ վատ բան է պատահում, որը դու չես կարող կառավարել, սակայն իմացիր, որ դրանից ոչ մի օգուտ չես ունենա: Նկատիր ու կենտրոնացիր դրականի վրա, դա քեզ կօգնի հաղթահարել դժվար պահերը, ավելի թեթև լինել ու առաջ շարժվել:

on the sky by vampire-zombie

 9  «Ես ատում եմ իմ մարմինը»

Խնդրում եմ, երբեք մի ասա դա: Անկախ նրանից՝ գեր ես, նիհար, թե մկանուտ, նման մտքեն անտեղի են ու սխալ: Քո մարմինը փառավոր անոթ է, որը քեզ տանում է այնտեղ, ուր ուզում ես գնալ այս աշխարհում, ու անել այն, ինչ ուզում ես անել: Հոգ տար մարմնիդ մասին ու այն հոգ կտանի քո մասին: Մտածել նրա մասին, ինչը քո աչքերի առջև թերություն է թվում, քո թանկագին ժամանակի ու էներգիայի կորուստն է: Ոչ թե թերություններիդ, այլ առավելություններիդ վրա կենտրոնացիր, ու գնահատիր ու հպարտացիր նրանով, ինչ ունես:

 11  «Ես չեմ կարող վստահել որևէ մեկին, չափազանց շատ եմ ցավ ապրել»

Զվարճալի բան է այս վստահությունը, որքան ավելի քիչ ես վստահում, այնքան ավելի քիչ են նրանք քեզ վստահում: Արդյո՞ք բոլոր մարդիկ վստահության կարիք ունեն: Իհարկե ոչ, սակայն չպետք է պարանոյայի մեջ ընկնել: Միայն նրա համար, որ անցյալում մեկ կամ էլ մի քանի անգամ ձեզ դավաճանել են, չի նշանակում, թե բոլորը սպասում են, թե երբ են ձեզ դավաճանելու, այլ պարզապես նշանակում է, որ դու դեռևս չես գտել ճիշտ մարդուն:

 12  «Ես երևի հանձնվեմ»

Կյանքն ասես վիդեոխաղ լինի: Կարևոր չէ՝ քանի անգամ ես կորցնում կամ պարտվում, դու կարող ես նորից շարունակել այնքան, որքան դրա կարիքը կունենաս: Դու չես կորցնում կամ պարտվում, մինչև որ չես հանձնվում, այնպես որ, երբեք չհանձնվես ու միշտ առաջ շարժվիր:

 13  «Դա չափազանց բարդ է»

Կյանքում ոչինչ էլ հեշտ չէ: Բայց իմացիր, բարդը սա է և սա:

Կիսվեք մեզ հետ ձեր կարծիքներով՝ ստորև թողնելով ձեր մեկնաբանությունները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել