Դաժան մարդ դուրս էկա, ազգս հոգեխանգարման մեջ է Կոնչիտայի Եվրոպական ու Հայաստանյան ձեռքբերումներից, իսկ նվաստս վայելում է իր վերջին օրերն ԱՄՆ-ում ու չի մասնակցում ազգի ամենացավոտ ու ծանր հարցի պատասխանը գտնելու գործին, թե վերջապես ովքեր քվեարկեցին էդ Կոնչիտայի օգտին ...

Էն բանից եմ կպնում, որ հիշում եմ հետընտրական հայ հասարակության հանգստությունը ու հիմա ազգի մի մասի հետեվրատեսիլյան էն բանից կպնելը...

Հ.Գ. մի համեմատական ևս. Արամ mp3ը քլնգահարեց Կոնչիտային հետո գնաց գրկեց քլնգահարվողին, հայ ազգը սղոցեց կոնչիտայի թրաշն ու ոսկորները, հետո էդքան ձայն տվեց....

Ափերներ, զգում եք, որ ձևականի մեջ խորտակվում ենք՝ էդպես էլ բովանդակության մակերեսին չհպվելով ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել