Մեզնից յուրաքանչյուրն անչափ արժեքավոր է, պետք է սա գիտակցել ու գնահատել ինչպես ինքներս մեզ, այնպես էլ մյուսներին: Մենք բոլորս էլ միշտ ինչ-որ բան ունենք սովորեցնելու ու սովորելու բոլոր նրանցից, ում հանդիպում ենք ուղղակիորեն ու անուղղակի:

Իսկ գիտե՞ս, թե մարդիկ ինչն են առավել գնահատում ու սիրում քո մեջ:

 1  Քո քաջությունը

Մտածիր բոլոր այն դժվարությունների մասին, որոնց միջով անցել ես: Ի՞նչ ես կարծում՝ ինչպե՞ս ես հաղթահարել այդ ծանր պահերը: Իհարկե, ոչ վախենալով, խուսափելով ու գլուխդ ավազների մեջ թաքցնելով:
Եվ, այո, իհարկե զվարճալի չէր, ասենք, գործազրկության կամ ընտանիքի կորստի միջով անցնել, սակայն տես, թե ինչպես են մյուսները նայում քեզ, երբ քաջությամբ դուրս ես գալիս «փոթորկոտ ծովեր»: Գիտակցում ես, դա թե ոչ, բայց դու շատերին ես ոգեշնչում ուժեղ լինել, ինչպես դու:
Համարձակ ու քաջ լինելը նշանակում է ռիսկերի դիմել: Մտածիր` արդյո՞ք քո այն քայլերը, որոնք արել ես, ռիսկային չէին:

 2  Քո էներգիան

Դու միշտ ավելի շատ ես աշխատում ու ժամանակդ չես խնայում նրանց համար, ում սիրում ես: Դու այնքան էնտուզիազմ ունես քո մեջ, որ մարդիկ էներգիան են ստանում արդեն իսկ քո կողքին գտնվելով: Այն, թե ինչպես ես խոսում, ինչպես ես քայլում պարզապես ոգեշնչում է:

 3  Սիրելու քո կարողությունը 

Ընկերներդ ու ընտանիքդ հենց այնպես չէ, որ կողքիդ են: Դու նրանց դեմքին ժպիտ ես բերում, արժևորում նրանց ժամանակը: Այն հոգատարությունն ու ուշադրությունը, որը տալիս ես նրանցից յուրաքանչյուրին, այն բազմաթիվ պատճառներից մեկն է, թե ինչու են մարդիկ սիրում քեզ: Չես էլ գիտակցում, թե որքան կարևոր է քո շփումը սիրելի մարդկանց հետ:

 4  Քո ոգևորվածությունն ու կիրքը

Քո նվիրվածությունն աշխատանքիդ և նույնիսկ քո հոբբիները ցույց են տալիս մյուսներին, թե որքան շատ ոգևորվածություն ու կիրք կա քո մեջ: Դու սիրում ես օգնել մարդկանց, այդ է պատճառը, որ նրանք սիրում են կողքիդ լինել: Մարդիկ ոգևորվում են քո ոգևորվածությամբ ու էներգիա ստանում դրանից:

 5  Հումորի զգացումդ

Բոլորն էլ սիրում են լավ ծիծաղել: Միգուցե դու ընկերական շրջապատի հոգին ես, ամեն անգամ թարմ ու սրամիտ հումորներ ես պատմում: Մարդիկ սիրում են կողքիդ լինել ու լսել քեզ: Մարդիկ սիրում են նրանց, ովքեր չափազանց լուրջ չեն ընդունում իրենք իրենց:

 6  Քո կրեատիվությունը

Մարդիկ սիրում են նրանց, ովքեր կարողանում են խնդիրներ լուծել ու ռացիոնալ մտածել: Դու սիրում ես հարթել խնդիրները: Սիրո՞ւմ ես նկարչություն կամ գեղանկարչություն: Մարդիկ հիանում են արվեստով զբաղվողներով: Հետո ի՞նչ, որ այն փողաբեր չէ: Պարզապես արա այն, ինչ անում ես:

 7  Քո դրական լինելը

Ոչ ոք չգիտի՝ ինչպես ամեն ինչում գտնել ու տեսնել դրականը, ինչպես դու: Մարդիկ շատ են կենտրոնանում խնդիրների վրա, իսկ դու դրանց լուծման վրա: Մինչ շատերը բողոքում են, երբ սառը ուտեստ են մատուցում նրանց, դու երախտապարտ ես զգում, որ կարող ես այսպիսի ռեստորանում վայելել ճաշդ:

 8  Քո տեսքը 

Արի անկեղծ լինենք, դու իսկապես յուրահատուկ ես ու հրաշալի տեսք ունես: Այնպես որ, ինչու մարդիկ ժամանակ առ ժամանակ չպետք է կանգնեն ու նայեն քեզ:

 9  Ժպիտդ

Հերիք չէ՝ գեղեցիկ ես, նաև շլացուցիչ ժպիտ ունես: Շարունակիր այդքան հրաշալի լինել…

 10  Լսելու կարողությունդ

Մարդիկ սիրում են, երբ նրանց լսում են: Հիշիր, թե քանի անգամ են մարդիկ խոսել քեզ հետ, անկեղծացել ու խորհուրդ հարցրել:  Ի՞նչ ես կարծում, ինչո՞ւ են նրանք շարունակ քեզ մոտ գալիս: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել