1918թ. այս օրը հրապարակվեց Հայաստանի առաջին հանրապետության կառավարության կազմը
1918թ. այս օրը Հայոց ազգային խորհուրդը հրապարակեց կառավարության կազմը: 
Վարչապետ նշանակվեց Հովհաննես Քաջազնունին (1867-1937), ներքին գործերի նախարար` Արամ Մանուկյանը (1879-1919), արտգործնախարար` Ալեքսանդր Խատիսյանը (1876-1945), ֆինանսների նախարարն` Խաչատուր Կարճիկյանը (1882-1918), զինվորական նախարար` գեներալ Հովհաննես Հախվերդյանը (1873-1937) և արդարադատության նախարար` Գրիգոր Տեր-Պետրոսյանը: 
Հայաստանի առաջին հանրապետությունը հռչակվել է 19182. մայիսի 28-ին և գոյատևել մինչև 1920թ. դեկտեմբերի 2-ը: ՀՀ տարածքը հռչակման պահին 12 հազար կմ քառակուսի էր, բնակչությունը՝ 700 հզ., 1919թ.՝ 60 հզ., մայրաքաղաքը՝ Երևան:
Հանրապետության հռչակմանը նախորդել էին Սարդարապատի, Բաշ Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսամարտերը, որոնց շնորհիվ հայ ժողովուրդը կարողացավ 543 տարի անց վերականգնել պետականությունը:
1918թ. մայիսի 26-ին՝ Անդրկովկասյան սեյմի լուծարման օրը, իր անկախությունն էր հռչակել Վրաստանը, մայիսի 27-ին՝ Ադրբեջանը: 
Մայիսի 28-ին Թիֆլիսի Հայոց ազգային խորհուրդն ընդունել էր հռչակագիր, որտեղ ասված էր. «Անդրկովկասի քաղաքական ամբողջության լուծումով և Վրաստանի ու Ադրբեջանի անկախության հռչակումով ստեղծված նոր դրության հանդեպ Հայոց ազգային խորհուրդն իրեն հայտարարում է հայկական գավառների գերագույն և միակ իշխանություն»: 
Մինչև Թիֆլիսից կառավարության ժամանումը Երևան իշխանությունն իրականացրել է Երևանի ազգային խորհուրդը՝ Արամ Մանուկյանի գլխավորությամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել