Ոչ նկար եմ տարածել, ոչ էլ, բայց որ տեսնում եմ սրտաճմլիկ ստատուսներ, թե 2 հոգու ազատել են աշխատանքից՝ վարչապետի անունը սխալ գրելու համար, ակամայից հարց ա առաջանում. լավ, ասենք չտարածվեր, չշրջանառվեր, տնօրինությունից չէի՞ն տեսնելու, ղեկավարությունից ոչ մեկ չի՞ նայում իրենց լրատվական հաղորդումները, այդ հաղորդումը չունի՞ համակարգող: Իհարկե, նայում են, իհարկե մինչ տարածելն արդեն իմացել են կատարվածի մասին, ու այստեղ հարցը տարածել կամ չտարածելը չէր, հարցը վարչապետի գործոնն էր: Ու չեմ կարծում, որ առանց նրա անմիջական մասնակցությանա անցել դա: Չնայած, որ «մտահոգություն» էր արտահայտել և հորդորել Արմենիա TV ղեկավարությանը վերանայել որոշումը, այնուամենայնիվ, դեռ կան բարձր պաշտոններ զբաղեցնող «պաշտոնյաներ», ովքեր ինքնահաստատվում են նման սխալներ գործածներին պատժելով: Նախագահն էլ էր «հորդորել» Վարդան Պետրոսյանի գործով անաչառ քննություն: Ի՞նչ ենք տեսնում այսօր:

Հ.գ. Հետաքրքիր ա, որ մի ընդդիմադիր գործչի անուն սխալ գրվեր, էլի հեռացնելո՞ւ էին: Խիստ կասկածում եմ: Ավելին, այդ ժամանակ ՀՀԿ ակտիվը գործի կանցներ՝ ծաղրելու ու պիտակավորելու:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել