Մի քիչ ուշացած, բայց դե: Հուլիսի 23-ին մեր զորամասում մենք շոկոլադ էինք ուտում և տոնական տրամադրություն էր: Իսկ ինչո՞ւ: Այդ օրն ազատագրվեց ադրբեջանցիների որջի վերածված Աղդամը, իսկ այն ազատագրվեց փառահեղ Ասկերանի զորամասի կողմից, որտեղ էլ անցել են իմ ծառայության երկու տարիները: 2007 թվականին ինձ բախտ վիճակվեց կազմել մեր զորամասի շնորհավորական ուղերձն ու այն հազարավոր զինծառայողների առաջ ընթերցել: Այդ պահին իմ կողքին էր նաև Արցախի ՊԲ հրամանատար Մովսես Հակոբյանը ու զորամասի հրամանատար Երեսուներեքը: Դե պատկերացրեք պահի հզորությունը, երբ ճառից հետո զորամասը գոռում է ուռա~ ու էդ բառն արձագանքում է դիմացի սարերում: Կարճ ասած` կեցցե Արցախի ՊԲ-ն, կեցցեն ազատամարտիկներն ու նրանց գործը շարունակող զինվորներն ու հրամանատարները, կեցցե հայ ազգը: Հ.Գ. Անկեղծ ես հպարտ եմ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել