Մոտ մեկ ժամ առաջ ռուսական առաջին ալիքով ֆիլմ էին ցույց տալիս Ռուսական Պաղեստինի մասին, այսինքն Սուրբ հողում ռուսական հոգևոր առաքելությանը պատկանող մի քանի սրբավայրերի մասին. Նայում էի ու զարմանում, ախր բան չունեն, մի վեց մեծ եկեղեցիներ, էն էլ 19-րդ դարում են ձեռբ բերել, այդ թվում նաև մեկ հայկական սրբավայր Համբարձման լեռան վրա, ու նենց փաղանքշանքով էին խոսում ռուս ուղտավորները. Իսկ մենք ունենք հսկայական վանական համալիր Սիոնի սրտում սկսած 4-5 դարերից, այդքան մեծ իրավունքներ, բայց մեր որևէ հեռուստաալիք դրան չի անդրադառնում, ինչ էլ անում են զոռով շառով, կամ էլ միշտ ինչ որ կռիվների են անդրադառնում, երբ մեր հոգևորականները ստիպված բռունցքներով են պաշտպանում մեր դարավոր իրավունքն ու ժառանգությունը. Ու մենք զարմանում ենք թե, ինչի ենք մենք այսքան տկար հոգով, որովհետև մեր մեծերի ստեղծածը չենք պահում պահպանում, մի բան ավելացնում, այլ մեր ոգու տկարության պատճառով կորցնում; Տխրեցի շատ;.... լրագրողներ, հեռուստալրագրողներ, իմ կոլեգաներ կոչ եմ անում ձեզ՝ ձեզ համար, ձեր հոգու համար բացահայտեք Հայկական Երուսաղեմը:



