Վերջերս Քիմ Քարդաշյանն ու Քանիե Ուեսթը հայտնվել են Vogue ամսագրի շապիկին, ինչը նորաձեւության աշխարհում միանշանակ չի ընդունվել: Սակայն ամսագիրը վաճառքի ռեկորդներ է սահմանում: Այսօրվա դրությամբ ամսագրի ավելի քան կես միլիոն օրինակ է վաճառվել:

Քիմի եւ նրա ապագա ամուսնու նկարով ամսագիրն արդեն հասցրել է գերազանցել երգչուհի Բեյոնսեի մասնակցությամբ համարի վաճառքի ցուցանիշը: Երգչուհու նկարով համարը վաճառվել էր 350 հազար օրինակով:

Քիմին հաջողվել է 200 հազարով գերազանցել նաեւ ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբամային, ում լուսանկարով ամսագիրը վաճառվել էր 300 հազար օրինակով:

Վերջերս լրագրողները Քարդաշյանին տեսել են, թե ինչպես է Vogue-ի հսկայական քանակությամբ օրինակներ գնում: Պարզվում է՝ Քիմը դրանք գնել է իր եւ իր մեծ ընտանիքի համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել