Պարզ է չէ, թե ինչ է կատարվել: Գալուստ Սահակյանի ընտրությանը ԲՀԿ-ի մասնակցությունից պետք է եզրակացնել, որ Ծառուկյանն ու Հովիկ Աբրահամյանը որոշ հարցերի շուրջ համաձայնության են եկել, որի արդյունքում էլ ԲՀԿ-ն մասնակցել է ԱԺ նախագահի քվեարկությանը: Շարմազանովի հայտարարությունը կարծես թե որոշ բացահայտումներ է անում այդ համաձայնությունների բովանդակության մասին: Այսինքն՝ Հովիկ Աբրահամյանը դառնում է ժառանգորդ, Հանրապետական կուսակցությունը մնում է «իշխող» մոտակա 10 տարում, Քոչարյանը չպետք է վերադառնա: Սերժ Սարգսյանը փուլ առ փուլ իշխանությունը հանձնում է Հանրապետականի կոլեկտիվ կառավարմանը: ԲՀԿ-ն պաշտպանում է Սահմանադրության փոփոխությունը: 
Եթե դա այդպես չէ, ԲՀԿ-ն պետք է հստակ բացատրի ԱԺ նախագահի ընտրությանը մասնակցելու դրդապատճառները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել