Analitik.am-ը գրում է.

Ինչ խոսք, հաճելի է մտածել, որ ամուսնությունը մարդկանց դարձնում է երջանիկ, օգնում է նրանց պահպանել առողջությունը և ապրել երկար: Բայց, ինպես ապացուցվել է, շատ դեպքերում ամուսնությունը համարվում է դեպրեսիայի պատճառ, գրում է The Telegraph-ը: Պատճառն այն է, որ զույգերից մեկի մեղադրանքներն ու քննադատությունները առաջացնում են ամուսնության մեջ տհաճություններ:

Եթե դժգոհությունից առաջացած սթրեսը երկար է շարունակվում, ապա մարդիկ կորցնում են ամուսնության բոլոր դրական կողմերը գնահատելու կարողությունը: Իսկ դա դեպրեսիայի բնորոշ գիծ է: Մասնագետները խորհուրդ են տալիս ակտիվորեն զբաղվել մեդիտացիայով՝ որպես հոգեբանական սթրեսի դեմ պաքարելու միջոց:  Ուսումնասիրություններ են կատարվել այնպիսի զույգերի հետ, որոնք ամուսնացած են արդեն 11 տարի: Մասնագետները գնահատել են այդ մարդկանց հուզական վիճակը և այն, թե ինչպես են կենցաղային խնդիրները ազդում սթրեսի և դեպրեսիայի հնարավոր զարգացման վրա: Կամավորները հոգեբանական թեստավորում են անցել նախ հետազոտության սկզբում, ապա 9 և 11 տարի անց:

Վինսկոնսին-Մեդիսոն համալսարանի հոգեբաության և հոգեբուժության պրոֆեսոր Ռիչարդ Դեվիդսոնը նշել է, որ այդ հետազոտությունը օգնում է հասկանալ՝ ինչու են որոշ մարդիկ ավելի շատ հակված ամուսնությունից ծնվող դեպրեսիայի: Ընդհանուր առմամբ այստեղ խոսվում է դեպրեսիայի բերող հուզական ռեակցիաների մասին: Նախկինում կատարված հետազոտությունները խոսում էին այն մասին, որ ամուսնացած մարդիկ ընդհանուր առմամբ ավելի երջանիկ են և առողջ, քան միայնակ մարդիկ: Սակայն ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ամուսնությունը  սոցիալական սթրեսի շարունակման հիմնական պատճառներից մեկն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել